Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղաքական խորհրդի նիստում քննարկվել են 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հարցեր:
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Նա բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ և երեկ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Հանրաքվեի կեղծված արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները և աջակիցները վերջին օրերի ընթացքում բռնությունների են ենթարկվել ոստիկանության ծառայողների և անհայտ անձանց կողմից:
Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ որևէ փոփոխություն չի լինելու: Կառավարության անդամներն աշխատելու են հունվարի 4-ից:
Գալիք տարի կառավարության կազմը կկրճատվի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե որ նախարարությունները 2016-ին չեն լինի:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը:
Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել նաև լրագրողի աշխատանքի դժվարությունները` շեշտելով այն դեպքերը, որոնք չեն տեղավորվում լրագրողական գործունեության շրջանակում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...